Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տավուշցի մոր խնդրանքը Սերժ Սարգսյանին՝ բուժզննվող զինակոչիկներին սնունդ տրամադրեք

Հուլիս 15,2017 12:39

Տավուշի մարզի Հովք գյուղի 38-ամյա բնակչուհի Իրինա Իշխանյանի որդին զորակոչային տարիքի է: Վերջինս առողջական որոշ խնդիրների պատճառով «հանրապետական հիվանդանոցում»՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկական հետազոտությունների է ենթարկվել: Տիկին Իրինան գոհ է այդ ԲԿ-ի աշխատակիցների կողմից զինակոչիկների նկատմամբ հոգատար վերաբերմունքից: Նա ասաց, որ այնտեղ նորակոչիկների առողջական վիճակը զննում են ամենայն բարեխղճությամբ, բժշկական նորագույն սարքավորումներով: Նա հայտնեց, որ հատկապես տպավորված է այդ ԲԿ-ի ուռոլոգիայի բաժնի վարիչի հոգատար վերաբերմունքից:

Իրինա Իշխանյանի վկայությամբ՝ հանրապետության տարբեր վայրերից նշված բժշկական կենտրոնում բուզննում են անցնում բազմաթիվ զինակոչիկներ: Նրանք օրերով մնում են այդ բուժհիմնարկում: Հետագայում նրանց վճարվում է Երեւան մեկնումի եւ վերադարձի տրանսպորտային ծախսերի գումարը, նաեւ ՝օրապահիկի գումար:

Տիկին Իրինան ասաց, որ հեռավոր մարզերից Երեւանում բուժզննվող սոցիալապես անապահով ընտանիքներից ժամկետային զինծառայության զինակոչիկներ կան, ովքեր Երեւանում մոտ հարազատներ չունեն, ոչ էլ՝ օրվա սննդի գումար: Հարկ է , որ նրանց հետո տրվող օրապահիկի գումարի փոխարեն այդ բուժհիմնարկում ամենօրյա սնունդ տրվի:

Զինակոչիկի մայր Իրինա Իշխանյանը այդ հորդոր-խնդրանքն ուղղում է նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31