ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. հուլիսի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման արդիական հարցեր:
Խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) տիկին Կարինե Մինասյանի կողմից ներկայացվեց մի շարք հարցեր, որոնք ճանաչվել են որպես սահմանափակումներ՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ազգային եւ միջազգային վարորդական թույլտվությունների, էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայության, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման սահմանային կետերի վերաբերյալ հարցեր:
Քննարկման արդյունքում Խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիային վերոնշյալ սահմանափակումները ներառել պաշտոնական սահմանափակումների ցուցակում:
Դրա արդյունքում ԵՏՀ Կոլեգիան պետք է մշակի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի միջկառավարական խորհրդին:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հաղորդագրություն