Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե մեկն էլ գա Մոնղոլիայից եւ ասի՝ փոխենք մոնղոլերեն, պետք է համաձայնե՞նք». Դավիթ Գյուրջինյանը՝ ռուսերենով ավարտական վկայականներ տալու մասին. «Հրապարակ»

Հուլիս 15,2017 11:30

Հայաստանում հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ռուսերենով ավարտական վկայականներ տրամադրելու մասին լրագրողների հարցին ՀՀ կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն «ինքնատիպ» պատասխան է տվել․ «Հայաստանում ռուսերենով ավարտական վկայականներ տրամադրելը պայմանավորված է քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելով։ Երեխաների մի զգալի մաս, որ ավարտում է դպրոցը, գնում է Ռուսաստան։ Եթե լինի անգլերենի պահանջ, կդիմեն մեզ, անգլերենով կտանք, բայց ՌԴ են շատ գնում»։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը հեգնում է․ «Կարելի է ունենալ փաստաթղթի մի քանի տեսակ՝ հայերեն-անգլերեն, հայերեն-ֆրանսերեն, հայերեն-վրացերեն, հայերեն-արաբերեն, հայերեն-հունարեն, հայերեն-իտալերեն, հայերեն-իսպաներեն․․․»։

Հարցին, թե չի՞ կարծում, որ ՌԴ-ի իշխանությունների կողմից եղել են ճնշումներ մեր իշխանությունների վրա, որպեսզի դպրոցի շրջանավարտներին տրվեն նաեւ ռուսերենով ավարտական վկայագրեր, Դավիթ Գյուրջինյանն արձագանքեց․ «Ոչ, չեմ կարծում, դա Հայաստանի արածն է, Ռուսաստանին չխառնենք, մենք ենք արել»։

Դավիթ Գյուրջինյանին հիշեցրինք, որ տարբեր ժամանակներում տարբեր ռուս պաշտոնյաների կողմից հնչել են հայտարարություններ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու, պաշտոնյաներին ռուսերեն ուսուցանելու մասին։

«Այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության փաստաթղթեր են, մենք ենք տպագրել, մենք ենք հանձնում, մեր անունից ենք հանձնում։ Եթե մեկն էլ գա Մոնղոլիայից եւ ասի՝ փոխենք մոնղոլերեն, պետք է համաձայնե՞նք»,- ասաց լեզվաբանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31