Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով. «Հրապարակ»

Հուլիս 15,2017 10:47

Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարեւանը մեզ տանում է դեպի ետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաեւ մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչեւ սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչեւ խորամանկ զգուշացումներ եւ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, հակառակորդին զինելուց մինչեւ սահմանային ընդհարումների հրահրում։

Իսկ վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։

Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31