Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մոդեստ Կոլերովի՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են

Հուլիս 15,2017 10:13

«Ոչինչ էլ չի նշանակում։ Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով։ Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկրի, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալներ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից։ Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչներ կան Ադրբեջանից։ Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ»,- «168 Ժամ» թերթին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալության կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծավալուն հարցազրույցի հրապարակումը, որում նա ասել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում:

Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. «Եվ չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար, և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը։ Անգամ այդպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե՝ որևէ այլ հարցի»։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31