Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի ցուցափեղկը «խոսում» էր քոլեջի ու գնումների մասին

Հուլիս 15,2017 17:00

Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ այցի ժամանակ Հայաստանում ծախսում է ամենաքիչը $750: Նրանց գրավում են հատկապես օրգանական սնունդը, տեսարժան վայրերը, մատչելի տրանսպորտը: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ զբոսաշրջիկների առաջ կարմիր գորգ է փռված: Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները շեփորում են կառավարության զբոսաշրջության քաղաքականության ու ոլորտում իրականացված ծրագրերի մասին, տարրական հարցեր, սակայն, Հայաստանում լուծված չեն: Օրինակ՝ զբոսաշրջիկը չի կարող մետրոյի կայարաններից ձեռք բերել, ասենք, Երեւանի քարտեզը կամ տեղեկատու` դիցուք, Երեւանի տեսարժան վայրերի, սրճարանների, հյուրանոցների, ցուցասրահների, թանգարանների, քաղաքում իրականացվող մշակութային միջոցառումների վերաբերյալ: Այս լուսանկարն արվել է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում: Ցուցանակի վրա զանազան հայտարարություններ են` քոլեջի, գնումներ կատարելու եւ այլնի մասին: Բայց կարող էր լինել նաեւ Երեւանի քարտեզը: Ընդ որում, «Սասունցի Դավիթ» կայարանը քաղաքի ամենաբանուկ հատվածներից է:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31