Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն պետք է դասեր քաղած լիներ

Հուլիս 15,2017 16:30

Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ 2013 թվականի փորձը պետք է դաս եղած լինի իշխանությունների համար, եւ ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագիրը նախապատրաստելիս պետք է ի նկատի ունեցած լինեն մեկ փաստ` պետք է այնպիսի փաստաթուղթ, որը չի հակասի ԵԱՏՄ-ի դրույթներին: Քանի որ համաձայնագիրն արդեն նախաստորագրված է, պատգամավորը կարծում է, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը եւ ներդրումների ներգրավման, իրավաքաղաքական դաշտում հնարավորություն կունենանք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելու:

«Մտավախություն միշտ էլ կա, մանավանդ, որ ազատ առեւտրի հետ կապված մաքսատուրքերը ԵԱՏՄ-ում այլ են, ԵՄ-ում այլ են, դրանք համադրելը բավական բարդ է լինելու»,- ասաց նա` հավելելով, որ բավական զգուշավոր պետք է փորձենք լինել, որպեսզի հնարավորություններ ունենանք մեր նաեւ քաղաքակրթական դիրքորոշումները ներկայացնելու, ժամանակի մեջ հասնելու դրանց: Սերգեյ Բագրատյանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում շատ է կարեւորում նաեւ իրավաքաղաքական դաշտում համագործակցությունները, եվրոպական կառավարման համակարգին ինտեգրվելը. «Կարծում եմ՝ կստացվի: Հուսով եմ, որ կստացվի, համենայնդեպս, ցանկությունը շատ մեծ է»:

Զրույցի այլ մանրամասները

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31