Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետին՝ Նալբանդ գյուղից

Հուլիս 15,2017 14:30

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանին նույն մարզի Շիրակամուտ գյուղի մի խումբ բնակիչներ նամակ են գրել` կոչ անելով աշխատատեղերը վերաբացել` արտագաղթը կանխելու նպատակով:

«Հարգարժան պարոններ, մենք՝ սույն նամակը ստորագրողներս, ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղի ծեր բնակիչներս, տեղեկացնում ենք, որ Նալբանդ գյուղը մինչեւ 1988 թվականի աղետալի երկրաշարժը ուներ 1000 աշխատատեղ։ Մշտական գործում էին Լիֆթնորմալ գործարանը, կարի ֆաբրիկան, ոռոգման համակարգերի վարչությունը, սովխոզը, անտառտնտեսության տեղամասը, 50 մահճակալով հիվանդանոցը, 1000 աշակերտով միջնակարգ դպրոցը, հանրախանութը, կապի բաժանմունքը, կենցաղի տունը, բաղնիքը, հացի փուռը, երկաթգծի ու սովխոզի մանկապարտեզները, մթերային խանութներն ու հասարակական սննդի կետերը։ 1988 թ.֊ի աղետի էպիկենտրոնում հայտնված պատմական Նալբանդը հիմնահատակ կործանվեց։ 405 մարդ զոհվեց, հարյուրավորները հաշմվեցին։

Այսօր Նալբանդում կան աղետից հետո կառուցված սեյսմակայուն շինություններ՝ բավարար հարմարություններով արտադրություն կազմակերպելու համար։ Աղետից 29 տարի անց գյուղում կան ընտանիքներ, որոնք չինովնիկների մեղքով դուրս են մնացել շահառուների ցուցակից եւ մինչեւ օրս բնակվում են վագոն-տնակներում։ Նալբանդը սակավահող է։ Անտուն, անգործ, անհող երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղից։ 750 ընտանիքից մոտ 300-ը անվերադարձ հեռացել են գյուղից։ Եթե այսպես շարունակվի, երկրին 2 գեներալ, գրողներ, գիտնականներ, Լենինի 31 շքանշանակիրներ տվող պատմական Նալբանդը ամառանոց կդառնա։

Խնդրում ենք Ձեր հեղինակավոր խոսքը գործարարներին՝ մեր գյուղում աշխատատեղեր ստեղծելու համար»,- գրում են այս գյուղի բնակիչները։

 

Սեփ.լր.

«Առավոտ»

14.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31