Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաշենն ունեցավ նոր ջրագիծ

Հուլիս 15,2017 13:00

Խնդրի նախապատմությունն այսպիսին է:

«Գառնի-Արարատի ՕԿՖ» մայրուղային ջրատարից ջուր էին ստանում առանձին-առանձին Արարատի մարզի Վանաշեն համայնքը` «Վանաշեն» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/, եւ Արարատ գյուղն ու մի շարք այլ համայնքներ` Սիսավանի մոտ գտնվող «Արարատ» օրվա կարգավորիչ ջրամբարից: Ընդ որում, «Վանաշեն» ՕԿՋ-ն վաղուց արդեն խիստ վթարային էր, օրական այստեղ կորչում էր 100-120 խոր. մետր ջուր` այս գյուղի համար շատ մեծ քանակ: Ջրամբարը հնարավոր չէր լինում ջրով լցնել: Տուժում ու դժգոհում էր սպառողը: Ավելին, ՕԿՋ-ից գյուղին ջուր մատակարարող մոտ 3կմ երկարությամբ 150մմ տրամագիծ ունեցող խողովակաշարն էլ էր վթարային, ինչը վայրկյանում եւս մոտ 10 լիտր ջրի կորստի էր հանգեցնում: Մի խոսքով, դժվար էր գյուղը կայուն ջրով ապահովել:

Մինչդեռ լուծումը բառացիորեն հարեւանությամբ էր:

Ինչպես ցույց էին տվել Վեոլիա Ջրի մասնագետների հաշվարկները, «Արարատ» ՕԿՋ-ն, որ շատ ավելի մեծ տարողություն ուներ, կարող էր ջուր ամբարել նաեւ Վանաշենի համար: Միայն հարկավոր էր այս ջրամբարից դեպի Արարատ գյուղ ձգվող խոշոր խողովակաշարի վրա` Վանաշենին անմիջական հարեւանությամբ կառուցել նոր դիտահոր, համապատասխան բաշխիչ հանգույցով, տեղադրել 200մմ տրամագծով փական, ու այստեղից 110մմ տրամագծով թվով 2 ջրագծերով նշված խողովակաշարը միացնել Վանաշենի բաշխիչ ցանցին: Ինչը եւ օրերս իրականացրեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասը:

Արդյունքում, շահագործումից հանվեցին վթարված ջրամբարն ու ջրագիծը, վերացավ ջրի կորուստը, ջրամատակարարումը, նաեւ դրա շնորհիվ, կայունացավ` ի շահ սպառողի, դե իսկ ջրմուղագործներն էլ ազատվեցին Վանաշենին ամենօրյա ջուր հասցնելու հոգսերից:


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31