Հուլիսի 14-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին՝ Վահագն Մելիքյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հայաստանը ձեր տունն է, բարով եք եկել: Դուք մեր ապագան եք: Պահեք ու պահպանեք մեր երկիրը, պահպանեք մեր ոսկեղենիկ լեզուն ու ավանդույթները: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Երբ վերադառնաք տուն, կլինեք Հայաստանի դեսպանները Սփյուռքում: Բոլորդ ամուր կապվեք իրար, ցանց ստեղծեք, ներգրավեք նաև ձեր մյուս ընկերներին, եղեք համախմբված և միասնական»:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ::
Հավելենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:
ՀՀ սփյուռքի նախարարություն
Էկա՞ն…ինչքա՞ն փող թողեցին «Հայաստանի բյուջեին»…Հաջորդը….