Այսօր եգիպտական Հուրգադա ծովափնյա հանգստավայրի հյուրանոցներից մեկում կատարված միջադեպի արդյունքում երկու կին է զոհվել` Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներ: Ըստ նախնական տվյալների` դանակով զինված անձը հարձակվել է երկու հյուրանոցների հանգստացողների վրա` թիրախավորելով կին զբոսաշրջիկներին: Եվս չորս զբոսաշրջիկ վիրավորվել է, այդ թվում` երկու ՀՀ քաղաքացի:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ վիրավորված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, ավելին` հանցագործը վնասազերծվել է նրանցից մեկի օգնությամբ:
Նկատենք, սակայն, որ BBC-ի տվյալներով` վիրավորները ՌԴ, Չեխիայի եւ Սերբիայի քաղաքացիներ են: