Թուրքիայում բանտարկված պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նշանյանի՝ բանտից փախուստի մասին են հաղորդել թուրքական լրատվամիջոցները: Ըստ տվյալների, նա դուրս գալու թույլտվություն է խնդրել, ինչը նախկինում էլ է արել, եւ այս անգամ չի վերադարձել:
2014 թվականից բանտում գտնվող հայ մտավորականը ձերբակալվել է իբր թե ապօրինի շինարարության համար, սակայն թե’ Նշանյանը, թե’ նրան սատարողները վստահ են, որ ապօրինի շինարարությունն ընդամենը պատրվակ է, եւ գործադրված որոշումը քաղաքական է. պոլսահայ լրագրողը հայտնի է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ եւ թուրք ազգայնականների ու պահպանողականների հանդեպ սուր քննադատությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: