ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործի մասը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործից առանձնացնելը մերժելու դեմ ուղղված բողոքը քննելուց հետո այն մերժեց:
«Նրա գործը չի առնչվում մյուս՝ 14 մեղադրյալների գործի հետ: Նա ընդամենը մեկ րոպե խոսել է «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի հետ, ու վերջ: Եղնուկյանը հեռախոսը փոխանցել է մեկ այլ քաղաքացու, որն Ավետիսյանի հետ խոսել է ռադիոկապի մասին: Սրա համար 25 տարվա ազատազրկում է սպառնում… Նրա գործը կարող էր առանձին քննվել՝ առանց որեւէ մեկի շահերին վնաս հասցնելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ