Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին:
Ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր են այցելում նաև Եվրոպայից, մասնավորապես՝ Իսպանիայից, Հունաստանից ու Ֆրանսիայից:
Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների և տարբեր կրթական կառույցների հետ՝ նշված ժամանակահատվածում կենդանաբանական այգում կազմակերպվել են մի շարք սոցիալական նշանակության ծրագրեր, որոնց ընթացքում այստեղ եղել են նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի երիտասարդ մասնակիցներ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն միջազգային ճամբարի սաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և ուրիշներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն