Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. առաջադրվել է մեղադրանք

Հուլիս 14,2017 18:47

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վրաերթի համար։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ.Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա.Մանուկյանին և 1987թ. ծնված Մ.Ղազարյանին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ այսօր «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝  1997թ. ծնված Գյումրիի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31