Ս. թ. հուլիսի 13-ին Բելառուսում մեկնարկած «Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի:
Մրցույթին մասնակցում էին էստրադային ժանրի 7-12 տարեկան շնորհալի երգիչ-կատարողներ 21 երկրից՝ Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Հունաստան, Վրաստան, Բուլղարիա, Իտալիա, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Կուբա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մակեդոնիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Էստոնիա, ԱՄՆ, Բոսնիա և Հերցեգովինա:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն