Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների hետևում

Հուլիս 14,2017 16:10

Ի՞նչ է թաքնված ադրբեջանամետ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով  82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում  մեկ կին ու  մեկ երեխա է մահացել:

Որոշ իտալացի խորհրդարանականներ, որոնց թվում Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Խալիդ Շաուկին, «Lega Nord» կուսակցության սենատոր Սերջիո Դիվինան և “Հինգ Աստղ Շարժում”-ի սենատոր Վիտո Պետրոչելլին, մեղադրեցին Հայաստանին “վանդալիստական գործողությունների” մեջ, սակայն ոչ ոք չնշեց այն փաստը, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր խախտել 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը: Ի՞նչ է թաքնված Երևանի դեմ կրակի հայտարարությունների հետևում: Արդյո՞ք առկա է վտանգ, որ երկու երկրների միջև մի շարք քաղաքական իրադարձությունները կարող են ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի գործիք դառնալ:

Արդյո՞ք գոյություն ունի հաղորդակցության ցանց, որն առավել կարևորություն կամ նշանակություն է տալիս մեկ փաստի գոյությանը մյուսի հանդեպ: Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը պարբերաբար, կանխամտածված և նպատակային հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Բաքվի կողմից արվող բազմաթիվ վերլուծություններին ի հակադրումն՝ օգտակար է նաև անդրադառնալ այլ տեսակետի  և փորձել  բացահայտել փաստերը և ենթադրությունները: Ալխանլի գյուղում տեղի ունեցած վերջին միջադեպը կարող է համարվել որպես պատասխան ադրբեջանական սադրանքի:

«Նախքան հայտարարություններ անելը, յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի փաստերը համապարփակ ձևով,  Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները կրկնելու փոխարեն, որոնք իրականությունից շատ հեռու են»,- ասում է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով հավելում է, որ հայկական կողմը երբեք չի գործում որպես հարձակման նախաձեռնող, սակայն «անհրաժեշտության և ստիպված լինելու դեպքում միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությունը զսպելու և ինքնապաշտպանության իր լիակատար իրավունքն իրագործելու նպատակով»:

Բավական է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին,  որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափն է: Ըստ մայիսի 18-ի հայտարարության՝ համանախագահները նշել են, որ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ հարված հասցնելով զինտեխնիկային»:

Բացի այդ, հուլիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործել են համազարկային հրթիռային համակարգ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր  միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար: ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով, որը վերածվել էր երկու կողմից հարձակումների դաշտի, բախումների լարվածության աճից մի քանի օր անց Սենատի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Alternativa Popolare-Centristi per l’Europa-NCD» կուսակցության անդամ, սենատոր Ալդո Դի Բիաջիոն հայտարարեց, որ «նպատակահարմար է հստակեցնել Բաքվի կառավարության պատասխանատվությունը, ինչպես նաև հարվածներ հասցնելու  մարտավարությունը: Ծանոթանալով ադրբեջանական կողմի քարոզչությանն ու իրականության աղավաղման փորձերին՝ պարզ է դառնում, որ ադրբեջանցիների օգտագործած մարտավարության արդյունքում հայկական կողմի պատասխանն արդարացված  է»:

Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանի՝ հավասարակշռված և ամբողջական պատկերը կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերին հարված է հասցվել այնպիսի վայրից, որտեղ գտնվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը: «Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանամերձ բնակչությանն օգտագործում է որպես մարդկային վահան՝ Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը բազմաթիվ առիթներով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել»:

Եվ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որտեղ ցուցադրված է, որ Ադրբեջանն իր ռազմական կառույցները տեղադրում է  խաղաղ բնակավայրերում:

Այս տեղեկատվությունն ապացուցվում է այն փաստով, որ հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց: Համանախագահները նաև համարեցին հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը որպես սադրիչ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված ջանքերը և կարող է վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների մասին, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած թշնամական գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց զոհերի: Հրավիրում ենք կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու իրավիճակը և հստակորեն հետևել 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերին», – ասվում է հայտարարության մեջ:

«Ցավում ենք քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր կորուստի համար, անկախ ազգությունից, – եզրափակեց դեսպանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների արդյունքում բոլոր  անմեղ զոհերի համար ողջ պատասխանատվությունը»:

Ֆրանչեսկո դի Պաոլո

Հոդվածը հրապարակվել է իտալական formiche.net կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31