Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման վավերացրել է հայ-ռուսական ԶՈՒ միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը

Հուլիս 14,2017 15:40

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը: Այս մասին ասվում է Պետդումայի կայքում

Պայմանագիրը ստորագրվել էր 2016թ. նոյեմբերի 30-ին:

Զորախումբը ստեղծվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում և նպատակ ունի ժամանակին բացահայտել զինված հարձակման նախապատրաստումները, պաշտպանել ընդհանուր սահմանի ցամաքային հատվածը, մասնակցել հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը:

Միավորված խմբավորման կազմը կորոշվի լիազորված մարմինների՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կողմից՝ ռազմաքաղաքական դրության համատեղ վերլուծության վրա:

Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ կերպով 5-ամյա ժամկետներով երկարաձգելու հնարավորությամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31