Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել»

Հուլիս 14,2017 13:42

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ երեկոյան կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով  մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու և իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում ևս համայնքային հանձնաժողով կկազմվի, կներգրավվեն նաև մարզային հանձնաժողովի աշխատակիցներ, կկատարվեն հաշվարկներ, և 50 տոկոս ու ավել վնասվածության դեպքերը կներկայացվեն կառավարություն»,- նշել է փոխնախարարը:

Դիտարկման արդյունքում պարզվել է, որ Արտաշավանում  որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում պտղի ապրանքային տեսքն է տուժել:

Աշոտ Հարությունյանի խոսքով` Վայոց ձորի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` կարկուտ է տեղացել նաև մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, որտեղ նույնպես համայնքային հանձնաժողով է կազմվել  վնասի չափերը գնահատելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31