Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպայի հայերը Արցախի համար հավասար իրավունք են պահանջում (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 13:11

«Մենք, որպես Եվրոպայի քաղաքացիներ եւ հարկատուներ, պահանջելու իրավունք ունենք»,- այսօր «Եվրոպայի ներգրավվածությունն Արցախում» արշավի ներկայացման ժամանակ կարծիք հայտնեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը: Խոսքն աjն մասին է, որ եվրոպական երկրներում բնակվող եւ այդ երկրներում հարկատու հայերն իրավունք ունեն պահանջելու, որպեսզի Արցախի նկատմամբ` մյուս չճանաչված պետությունների նման, Եվրոպան հավասար մոտեցում ցուցաբերի եւ տարբեր ծրագրեր իրականացնի:

Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Եվրոպայում բնակվող հայերի ստորագրահավաք: Այն սկսվել է հունիսի 7-ին: Շահնուր Մինասյանն ասաց, որ երկու հազար ստորագրություն կա, բայց թիվը քիչ է, քանի որ 800 հազար հայ է բնակվում Եվրոպայում: «Կոչ ենք անում միանալ եւ ցույց տալ, որ Արցախն իր արժեհամակարգով ձգտում է դեպի Եվրոպա եւ ճիշտ չէ, որ անտեսված է: Սա քաղաքական քարոզարշավ չէ, հասարակական նախաձեռնություն է, որ հնարավոր լինի եվրոպական քաղաքացիական կազմակերպությունների միջոցով կապ հաստատել Արցախի եւ Եվրոպայի միջեւ»,- ասաց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ստորագրահավաքի ամփոփումից հետո, ինչը կլինի հավանաբար աշնանը, դրանք կներկայացվեն եվրոպական տարբեր կառույցներին`պահանջով`չանտեսել Արցախը:

Բայց արշավը ստորագրահավաքով չի ավարտվելու, աշխատանքները շարունակական են լինելու:

ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանն ասաց, որ Արցախում տարբեր ծրագրեր են իրականացնում, բայց շատ կարեւորում են հատկապես այս արշավը: «ԵՄ-ն Արցախում ներգրավելը, ինքնանպատակ չէ. նպատակն է փոխել մարդկանց կարծիքն ու իրազեկել իրականությունը: Մենք ուզում ենք, որ տարբեր միջազգային կառույցներ ներգրավվեն այս գործում: Սկսել ենք ԵՄ-ից: ՀԲԸՄ-ի նպատակն Արցախի ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ապահովումն է, մարդկանց իրավունքների պաշտպանությունը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31