Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք- Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի անդամների դատավարությունը:
Մինչ նիստը սկսելը Aravot.am-ը զինված խմբի գործով անցնող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի գործի ընթացքի, դատավարության մասին: Նա պատասխանեց. «Ի՞նչ դատավարություն, էս դատավարություն չի»:
Մեր հարցին՝ հանիրավի՞ են մեղադրում՝ նա պատասխանեց. «Բա իհարկե, չգիտե՞ք ինչ է, ես ի՞նչ կապ ունեմ»: Հարցրեցինք՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում, թիրախավորում իրեն՝ նա պատասխանեց. «Ինչո՞ւ, որովհետեւ 20 տարի մնացել եմ իշխանության կոկորդին: Ասում ենք՝ մի գողանա, մի թալանի, երկիրն այսպես մի՛ աղքատացնի, էս ի՞նչ վիճակ է»:
Հարցին՝ ուզում են լռեցնե՞լ այս տարբերակով՝ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Չե՛ն կարող լռեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ