Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստը 2 անգամ ընդմիջվեց, հանրային պաշտպան է պետք

Հուլիս 14,2017 12:31

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի անդամների դատավարությունն է:

Պաշտպաններից 9-ը չէին ներկայացել նիստին, ամբաստանյալ Արմեն Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանն էլ տեղեկացրել էր դատարանին, որ ինքը վատառողջ է եւ հնարավոր է երկար ժամանակ չկարողանա մասնակցել դատական նիստերին, ուստի դատավոր Բեկթաշյանը առաջարկեց Հայրապետյանին, որ նիստին ներկա փաստաբաններից որեւէ մեկին ընտրի՝ որպես իր շահերի պաշտպան այս նիստում, մինչեւ հետո նոր պաշտպան կգտնի: Դատավորն ասաց՝ հակառակ դեպքում ստիպված են դատական նիստը հետաձգել: Նա 30 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչեւ Հայրապետյանը կողմնորոշվի:

Ընդմիջման ժամանակ փաստաբաններից 6-ը եկան: Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպաններից մեկը նույնպես չէր եկել: Դատավորը նրան տեղեկացրեց, որ իր պաշտպանը խնդրել է դատարանին նիստը հետաձգել: Արթուր Վարդանյանը  չհամաձայնեց, նա հորդորեց նիստը շարունակել առանց փաստաբանի:

Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, դատավորը եւս 2 ժամով հետաձգեց նիստը՝ ասելով, որ հանրային պաշտպան պետք է ներգրավվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31