Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն. «Ազգ»

Հուլիս 14,2017 12:19

Ազգային ժողովի վերջին մի քանի նիստերն ակամա կարծես մաքուր ջրեր էին դուրս բերում իրենց ընդդիմադիր անվանողներին, ուրվագծում են առաջիկա մի քանի տարին. խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն, իսկ խորհրդարանի քննարկումներից տպավորությունն այնպիսին է, թե իշխանական էլիտայի ամենաբարձրում գտնվող երեք-չորս հոգին խորհրդարանում իրար դեմ են կռվում` սեփական ընդդիմություններով իրար պոզ ցույց տալով, կամ միմյանց ուժերը չափելու ստուգողական միջոցառում են ցուցադրում:

Պե՞տք է` գլխավոր դատախազին կարելի է մի թեթեւ քաշքշել, նախորդ գլխավոր դատախազի հայացքի ներքո, կամ` մարդու իրավունքների պաշտպանի ներկայանալի կերպար կառուցել ու այդպես մաքրել մի քանի կեղտ, որ պաշտոնյաներն իրենց ապաշնորհ աշխատանքով են գոյացրել, բայց հո այդպես Եվրոպայի աչքին «պուպուշ» կերեւանք: Եվ այդպես շարունակ:

Եվ անգամ այդ բոլորը լայնորեն լրատվամիջոցներ տեղափոխելով ու զարմանազան վերլուծություններով ամենապրիմիտիվ քարոզչություն իրականացնելով` ԶԼՄ-ներով էլ հանրությանը շեղել բուն պրոբլեմներից, Հայաստանի ամենահրատապ հարցերից, որոնք ամենեւին չեն վերաբերում նրան, թե ով կլինի վարչապետը 2018 թվին, այլ նրան, թե վերջապես ե՞րբ կսկսեն երկրի զարգացման արմատական միջոցառումներ իրականացնել` էժանագին կոսմետիկա կիրառելու կամ թոզփչոցի անելու փոխարեն:

Մինչդեռ ընդդիմությունը խորհրդարանում տղայական «ռազբորկաների» մեջ է, դրսում հնուց դեռ մնացած կենտ ընդդիմադիրները մեկ առ մեկ վնասազերծվում են` կա՛մ տնտեսական շոշափուկներով անշարժացվելով, կա՛մ զանազան փոքր պաշտոնների նշանակելով, կա՛մ էլ պարզապես ոչնչացնելով` ազատվում նրանց սեւեռուն հայացքից:

Բա այս տեսակ ընդդիմությունը ո՞նց պետք է հաշիվ պահանջի իշխանությունից` ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ, կամ այնպես շնչի իշխանության թիկունքին, որ վերջինս սարսռա` ամեն նոր որոշումը կայացնելիս:

Ինչ ստացվեց` ընդդիմությունը երկար ժամանակով մեռա՞վ: Քանի որ Հայաստանում ոչ ոք այլեւս առանց ֆինանսի որեւէ գաղափարի չի հավատում եւ որեւէ անփող ձեռնարկի չի մասնակցի, փող ունեցողներն էլ նման ձեռնարկ մտքով անցկացնելիս մի քանի անգամ պիտի մտածեն, քանի որ հենց հաջորդ օրը նրանք կզրկվեն բիզնես անելու հնարավորությունից, իսկ ժողովուրդն էլ այլեւս այնքան խորն է ընկղմվել հարմարվողականության ու մի հինգ հազարանոց տեսնելով միայն մի կերպ իրար գալու նոր սովորույթների մեջ, այնպես է թաղվել իր սոցիալական խնդիրներում, որ դեռ երկար թացը չորից չի տարբերելու: Այնպես որ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն ասածը, թե իշխանությունն իր թիկունքին չի զգում ընդդիմության շունչը, իհարկե ճիշտ է: Բայց դրա մեղավորը հենց իշխանությունն է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31