Լրահոս
Օրվա լրահոսը

Յարոմիր Շտետինա. «Ես միշտ ասել եմ, որ այս կոնֆլիկտն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին». «Ժողովուրդ»

Հուլիս 14,2017 11:46

Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու հանգամանքն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որն այս ընթացքում մշտապես ներկայանում է ավագ ընկերոջ կարգավիճակով եւ խաղաղությամբ ապրելու մասին զուտ հայտարարություններ անում։

-Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ այդ տեխնիկան կիրառել սահմանին։ Դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր գործողությունների։

– Պետք է հաշվի առնել, որ միայն Ադրբեջանը չէ, որ նոր տեխնիկա է գնում, Հայաստանը նույնպես։ Ռուսաստանի աջակցությունն այս հարցում Հայաստանը եւս ունի, եւ այն տեխնիկան, որ ցուցադրվեց Հայաստանի կողմից, դա եւս աջակցման ապացույց է։

– ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ե՞ւս կարող ենք դիտարկել բիզնես շահերի տեսանկյունից։ Ամեն դեպքում, դա խնդի՞ր չէ:

– Ես միշտ ասել եմ, որ այս կոնֆլիկտն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին: Ես սա ասել եմ ոչ միայն ՀՀ խորհրդարանի անդամներին, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Ում է կոնֆլիկտն անհրաժեշտ, իհարկե, Ռուսաստանին, նրանց քաղաքականությունն այժմ էլ շարունակվում է եւ այն շարունակվում է ձեռնտու մնալ նրանց։ Ես չգիտեմ, թե ինչ ձեւ է Ռուսաստանը տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը, սակայն կոնֆլիկտն ամեն դեպքում նրանց ձեռնտու է։ Այժմ Ռուսաստանը ներկայանում է ավագ եղբոր տեսքով, ով ցանկանում է, որ բոլորը խաղաղ ապրեն, եւ այդ կերպ կարողանում է վաստակել հակամարտող բոլոր կողմերի վստահությունը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31