Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինձ նախապես չասեին կամ թղթադրամի վրա չգրեին, որ 50 հազարանոցի վրա Գրիգոր Լուսավորիչն է, գուցե ես էլ չճանաչեի. «Հրապարակ»

Հուլիս 14,2017 11:32

Ի՞նչ է տալիս վրայի նկարը դրամին։ Դիցուք՝ Վիլյամ Սարոյանից մեկ տող չկարդացած օլիգարխին ի՞նչ է ներշնչելու մեծ գրողի նկարով թղթադրամը։ Այվազովսկու գործերից ո՞րն է դիտել մեր հայրենակիցների մի հսկա հատվածը, որը, վստահ ենք, պետք է նայի մեծ ծովանկարչի բակենբարդներին ու ասի՝ էս ով ա, արա։ Հեռուստացույցով մի հաղորդում կար՝ «Ո՞վ է, ի՞նչ է»։ Ղազարոս Աղայանին ոչ ոք չճանաչեց, փոխարենը բոլոր հարցվածները ճիշտ գուշակեցին Լիոնել Մեսսիին: Եթե ինձ նախապես չասեին կամ թղթադրամի վրա չգրեին, որ 50 հազարանոցի վրա Գրիգոր Լուսավորիչն է, գուցե ես էլ չճանաչեի: Նրան ո՞վ է տեսել։ Շատ-շատ Խոր վիրապի ֆոնին մի կանթեղ էլ նկարեն, որ հասկանալի դառնա այդ կերպարի ով լինելը։

Ես մեր մեծերի հետ խնդիր չունեմ, բայց երբ հարցն այնպես են դնում, որ հենց նրանց է պետք պատկերել դրամի վրա, իմ մեջ բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է Գոհար Գասպարյանը։ Կարելի էր, չէ՞, մեկ հատիկ աշխարհահռչակ կնոջ պատկերով դրամ էլ ունենալ։ Ընթերցողը մի տեղ անհանգստություն էր հայտնել՝ իսկ մենք, ինչ է, հռչակավոր բժիշկ չունե՞նք։ Հավելեմ՝ մենք քաղաքական, ռազմական գործիչ չունե՞նք, որ այսպես կպել-մնացել ենք արվեստագետներին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31