Ժամանակին «աշխարհից կտրված» Կալավան գյուղն ընդամենը 3-4 տարում աշխարհին հայտնի դարձավ «քարեդարյա մշակույթով», լքված տներով ու բնության հարստությամբ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 9 տարեկանում ընտանիքով տեղահանված Ռոբերտ Ղուկասյանը մի օր որոշեց գյուղը զարգացնել գյուղացիների տաղանդներով: Ու պարտադիր չէր, որ գյուղացիք համակարգչին տիրապետեին կամ օտար լեզու իմանային. այս գիտելիքները նույնիսկ հակացուցված էին համայնքի զարգացմանը: Այժմ Կալավանը 10 հազար զբոսաշրջիկի պահանջարկ ունի: «Չկա համայնք, որը զարգացման հնարավորություն չունենա»,- ասում է Ռոբերտը: Կալավան՝ դրախտ տանող ճանապարհը քարուքանդ է, բայց պահանջված:
Ինչպե՞ս զարգացնել անգամ մեռնող գյուղը՝ կարդացեք
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
13.07.2017