Լրահոս
Օրվա լրահոսը

Թերացո՞ւմ, թե՞ «անմեղ» միտումնավորություն

Հուլիս 14,2017 15:00

Հանրապետության նախագահը վեցերորդ գումարման Ազգային ժողովին 18.05.2017թ. ներկայացրած ուղերձում արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է որակել նաեւ ներքին թշնամուն, որոնցից ամենավտանգավորն է համարել անարդարությունը:
Անվերապահորեն ընդունելով ասածի արդարացիությունը ու հայցելով մեծարգո նախագահի ներողամտությունը, հարկ եմ համարում հավելել, որ ոչ պակաս վտանգավոր չէ պետական կառույցներում հայտնված, սեփական անսխալականության կարծրամտությամբ ուղեկցվող թերամտությունն ու անկրթությունը, ինչն էլ ծնում է համատարած անպատասխանատվություն:

Անվիճելի է, հատկապես նախագահի կողմից հրապարակվող տվյալները պետք է, որ համակողմանիորեն ստուգված, ճշգրիտ ու հիմնավորված լինեն, ինչի պատասխանատուն բոլորս ենք, սկսած դպրոցականից մինչեւ զառամյալ թոշակառուն, անկախ նրանից, որ այն ապահովելու համար կոչված են տարաբնույթ մասնագիտական հանձնաժողովներ, օգնական-խորհրդականների ինստիտուտներ՝ իրենց բարձրագույն գիտական աստիճաններով օժտված մասնագետներով:

Ցավոք, այդպիսի ճշգրտման աղերս ունեն նաեւ հենց ուղերձում հրապարակված հույժ կարեւոր, կենսական նշանակության ծրագրային տվյալները:

Մանկամտություն կլինի մտածել, թե երկրի բազմազբաղ նախագահը՝ գրիչը, հաշվիչը ու համակարգիչը ձեռքի տակ, օր ու գիշեր հաշվում ու ճշգրտում է իր կողմից հրապարակվող տվյալների հավաստիությունը: Ուղերձում սպրդած անճշտությունը ընդհանուր եզրեր չունի նաեւ նախագահի պնդումների հետ՝ «խիստ կարեւոր է նաեւ ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ»:

Ահա այդ կապի ոչ համաչափ իրականացման արդյունքում, ուղերձում ամրագրվել է տարեկան 5% մեր 10,5 միլիարդ դոլար ՀՆԱ-ի աճով մոտակա քսանհինգ տարիներում ապահովել 5,5-ապատիկ աճ եւ հասնել 57-60 միլիարդ ԱՄՆ դոլարի ցուցանիշին: Իրականում գիտությունը, ինչու չէ, պարզունակ թվաբանությունը բացառում են այդպիսի հնարավորությունը եւ հուշում, որ 5% ՀՆԱ-ի աճով 57-60 միլիարդ ԱՄՆ դոլարի ցուցանիշ կստանանք 35 տարում, իսկ 25 տարում այդ ցուցանիշին կհասնենք միայն 7,2% աճով:
Մեր տոկոսասեր իրականության մեջ մի փոքր պարզունակ, բարդ տոկոսները դժվարանում են հաշվել: Մեկնաբանությունները թողնենք «բարեփոխված» գիտունիկներին:

 

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
կենսաթոշակառու

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31