Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է անհավատ մարդն ապաշխարել

Հուլիս 14,2017 14:00

Երբեմն կարող է թվալ, թե միայն հավատացյալ մարդիկ կարող են ապաշխարել, բայց այդպես չէ: Աստված բոլոր մարդկանց կոչեց ապաշխարության եւ ահա տեսեք, թե ինչպես կարող է անհավատ մարդն ապաշխարել ու թե ինչ է կատարվում մարդու հետ ապաշխարությունից հետո: Այ, նրան ասվում է, որ գիտես, բացի քո ցանկություններից, կրքերից, որ ակնհայտ մահվան են տանում քեզ, ուրիշ ճշմարտություն կա այս կյանքում: Կա Աստված, որ քեզ սիրում է, ուզում է որդեգրել քեզ եւ դու իր հետ ապրես հավիտյան: Նա ասում է՝ «չեմ հավատում, չեմ համոզվում»: Լավ, եթե չես հավատում ու չես համոզվում, ապա իմացիր, որ Աստված ասում է, որ եթե դու ինձ փնտրես քո ամբողջ սրտով, ապա ես ինձ կհայտնեմ քեզ (Երեմիա 29:13): Եվ ահա այստեղ է անհավատ մարդու համար շրջադարձային պահը՝ դու ուզո՞ւմ ես փնտրել Աստծուն, թե՞ ոչ: Նա, ով որ կփնտրի, Աստված իրեն կհայտնի այդ մարդուն ու նրա համար կսկսվի ապաշխարության կյանքը: Իսկ նա, ով մերժում է Աստծուն փնտրելը, պատասխանատու է լինելու Աստուծո առաջ, որ գերադասեց գերի մնալ իր կրքերին ու ցանկություններին ու չապրել Ազատ իր Աստուծո հետ:

Ինչ է կատարվում ապաշխարող մարդու կյանքում

Երբ որ մենք ապաշխարության կյանք ենք սկսում, Աստված ներում է մեր մեղքերն ու իրեն ավելի հասանելի դարձնում մեզ: Գալիս է մեր մեջ ու թողնում, որ մենք էլ լինենք իր մեջ: Ապաշխարող մարդուն Աստված տալիս է այն աստվածճանաչողությունը, որին մեղքերով վարակված մարդը ինքնիրեն չի կարող հասնել: Ապաշխարությունից ծնված հավատքը մարդուն այնպիսի իմաստության է հասցնում, որն ավելի բարձր է, քան բանականությունը: Ապաշխարող մարդը սկսում է այնպիսի բաներ ըմբռնել Աստուծո ու կյանքի մասին, որն անհնար է մեղքով ապրող ու չապաշխարող մարդու համար: «Ապաշխարությունը մարդու սրտի մեջ ներդրում է Աստվածային Շնորհի այնպիսի զգացմունքներ, որոնք խորթ են մեղավոր ու չապաշխարող մարդու համար»,- գրում է Իգնատի Բրիանչանինովը:

Ապաշխարությունը մտքին ու սրտին սովորեցնում է իսկապես սիրել Աստծուն եւ նրան մատուցել միակ եւ ընդունելի զոհաբերությունը՝ որ է մաքուր սիրտն ու խոնարհ հոգին (Սղ. 50:19): Մարդկային հոգին, որ գալիս է այսպիսի խոնարհության վիճակի, սկսում է հաղորդվել Աստուծո Հոգու հետ, որում էլ հենց կայանում է մարդու վերանորոգումն իր մեղավոր հիվանդ վիճակից ու փրկությունը: Հետեւաբար, ապաշխարել նշանակում է դառնալ «աշխարհից» դեպի Աստված՝ այսինքն ձեր կյանքի մնացած մասն ապրել Աստծուն մոտենալով ու չանել մի բան, որ ձեզ կհեռացնի Աստուծո դեպի էլի աշխարհը: Աշխարհ ասելով պետք է հասկանալ այն ամենը, որ ընդդիմանում է Աստծուն ու հեռացնում զավակներին Աստուծո Հայրական տնից, խլում զավակներին Հայրական սիրուց ու տանում դեպի կործանում: Դա, օրինակ, հպարտությունն է, եսասիրությունը, մեծամտությունը, ագահությունը, ուրիշի ունեցվածքի վրա աչք ունենալը, ընչաքաղցությունը եւ նմանատիպ բաներ, որ սկիզբ են առնում մարդու մտքում: Դրա համար ապաշխարել նշանակում է զղջալ ու փոխել միտքը, դառնալ այնտեղ, որտեղից որ դուք իրականում սկզբնավորվել եք: Դառնալ այն մյուս կողմն ու վազել դեպի այնտեղ, որ կողմից դուք իրականում սկսել եք ձեր ուղեգիծը: Այդ նոր մյուս կողմը ձեր տունն է, այնտեղ լույս կա, այնտեղ ջերմություն կա, այնտեղ տխրություն ու տառապանք չկա, այնտեղ միայն ուրախություն ու խնդություն կա, այնտեղ է ձեզ կյանք տվող Հայրը: Նա սիրում է, սպասում է ու կարոտում: Մի մերժեք այդ սերը, այլ դարձեք դեպի Աստված, որպեսզի խոնարհության մեջ ձեր հոգին սկսի հաղորդակցվել Աստուծո Հոգու հետ ու դուք սկսեք վերանորոգվել աստվածային շնորհով ու ապրել հավիտյան:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31