Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հասկանալ, որ ինֆարկտի նախանշան կա

Հուլիս 14,2017 12:30

Սրտամկանի ինֆարկտը սիրտը սնող արյան (պսակաձեւ) անոթների խցանման հետեւանքով առաջացող սուր անբավարարությունն է, որի արդյունքում առաջանում է սրտամկանի մեռուկացում (իշեմիկ նեւրոզ)։ Սրտամկանի ինֆարկտի կլինիկական նշանների վաղ հայտնաբերումը վճռորոշ է հիվանդների համար։

Տիպիկ ախտանշաններն են.

Կրծքավանդակում ճնշող, այրող բութ ցավ, որը կարող է ճառագայթել դեպի ձախ ուսը, ձախ ձեռքը, թիկունքը եւ ստորին ծնոտը։
Ցավը տեւում է 20 րոպեից ավելի եւ չի անցնում նիտրոգլիցերինի ընդունումից հետո։
Դեպքերի 20-40%-ում կարող է ցավ չլինել, այլ լինեն նախազգուշացնող ախտանշաններ։ Առանց ցավի ընթացող ինֆարկտը հաճախ լինում է շաքարախտով հիվանդների եւ ծերերի մոտ։

Նախազգուշացնող ախտանշաններն են

Ծանրության՝ ճնշման զգացում կրծքավանդակում,
Թուլություն, գունատություն, սառը քրտինք,
Սրտխառնոց եւ փսխում,
Տհաճ զգացում, անհարմարավետություն (դիսկոմֆորտ) մարսողական խանգարումներով եւ զկռտոցներով։
Վատ բանի նախազգացում կամ վախ։
Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք որեւէ մեկին զանգահարի։

Առաջին օգնություն

Պառկեցրեք հիվանդին, օգնեք նրան ընդունել հարմար դիրք։ Եթե հիվանդը ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այդ դեղորայքը։ Վստահեցրեք տուժածին, որ բուժօգնությունը ճանապարհին է եւ շուտով տեղ կհասնի։
Արձակեք սեղմող հագուստները, հիվանդին պահեք հանգիստ, սակայն խուսափեք ֆիզիկական ուժ գործադրելուց։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդը պետք է տեղափոխվի հիվանդանոց շտապօգնության մեքենայով (ոչ թե հարազատի կամ ընկերոջ մեքենայով)։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31