Հուլիսի 13-ին Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում նախատեսված ավանդական պրես- կոկտեյլը, որին ներկա էին արտասահմանցի եւ հայաստանցի կինոգործիչներ: Միջոցառումը հնարավորություն է, որ մամուլի ներկայացուցիչները շփվեն նրանց հետ: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Երեկոյի ընթացքում նաեւ «Արծաթե ծիրան» մեդալ շնորհվեց «Ոսկե ծիրանի» գործընկեր IDeA հիմնադրամին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ