Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտապանը ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմի մասին. « Սա լավ նյութ է ներկայացնելու դպրոցահասակ երեխաներին»

Հուլիս 13,2017 22:47

Այսօր «Մեդիա կենտրոնում» ցուցադրվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արգելված «Լսիր ինձ» ֆիլմը  , որի ցուցադրումից հետո իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն  ասաց, որ երբ ինքն առաջին անգամ դիտել էր ֆիլմը, մտածել էր՝ «Սա լավ նյութ է ներկայացնելու դպրոցահասակ երեխաներին, որպեսզի նրանք պատկերացնեն, թե ատելությունն ինչպես կարող է քանդել հասարակությունը, քանդել իրենց կյանքը, եւ ինչպես բռնությունն ընտանիքում տեղի չունենա»:

Հովհաննիսյանն ասաց, որ ԼԳԲՏ համայնքի մասին պատկերացումներն ամբողջովին խեղաթյուրվում են, մարդկանց ուղեղները լցնում են ստով, բամբասանքով, բայց բավական է մի անգամ դիտել ֆիլմը եւ պատկերացումները կփոխվեն:

Հովհաննիսյանի կարծիքով՝ մեր հասարակությունում պակասում են բաց նյութերի մասին քննարկումներն ու երկխոսությունը, իսկ արվեստն այն գործիքն է, որը կարող է հանրային գիտակցություն փոխել, եւ հանրությանը բերել երկխոսության. «Իսկ մարդկանց վրա իշխելու գործիքները ատելության խոսքն է, սեգմենտավորված հանրային պատկերն է»:

Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Ղազարէն ասաց՝ «Քանի դեռ ֆիլմը չեն տեսել, երկխոսություն տեղի չի ունենա, քանի դեռ մենք բացառում ենք մարդկանց, մեր պես մարդկանց լինելիությունը որպես ինքն իր նման, ու չի գնում լսելու, ճանաչելու, հասկանալու, այդ երկխոսությունը չի լինի: Ֆիլմի նպատակն այդ հարթակը ստեղծելն է, ներքին վախերն ու կարծատիպերը վերացնելու համար է»:

Իսկ ֆիլմի սցենարի հեղնակ Հովհաննես Իշխանյանն էլ նշեց, որ ֆիլմը կարեւոր է, որովհետեւ ԼԳԲՏ համայնքի մասին, եթե անգամ լրատվամիջոցներով խոսում են, ապա հիմնականում ատելության քարոզչության տեսանկյունով է, ուստի այս ֆիլմը ստեղծվել է, որպեսզի ԼԳԲՏ համայնքի մարդիկ երեւան ու լսվի նրանց ձայնը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դպրոցահասա՞կը որն է

    մանկապարտէզի՛ մանուկներին, ախր… եւ դեռ այդ ալ ուշ է…

    նոյն թեմայով օրօրոցայիններ պէտք է որ յօրինուին, որպէսզի պեպեքը ծնածին պէս, դեռ առաջին կաթը չտուած, մայրիկները արդէն անոր ականչին սկսին երգել այս նիւթի մասին…

  2. Arsen says:

    Հարգելի Նելլի Բաբայան,

    Ինչու եք նշում ««Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արգելված «Լսիր ինձ» ֆիլմը »,
    եթե մեկ այլ հոդվածում նշել եք «Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը»։
    Այսինքն, ոչ թե Ոսկե Ծիրան է արգելել այլ Կինեմատոգրաֆիստների միությունը
    չի ցանկացել ցուցադրել, իսկ Ոսկե Ծիրանը հանել է ամբողջ ծրագիրը, որպեսի խտրական վերաբերմունքի չարժանանա որևէ կոնկրետ ֆիլմ ։ Հետևաբար կցանկանայի իմանալ ինչու եք անընդհատ նշում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արգելված «Լսիր ինձ» ֆիլմը » ։
    Ես՝ անձամբ, բարձր եմ գնահատում Ոսկե Ծիրանի մեծ ծավալի աշխատանքը և , իմ կարծիքով , Ոսկե Ծիրանը ճիշտ որոշում է կայացրել՝ հանելով ամբողջ ծրագիրը, ոչ թե միյան այդ 2 ֆիլմերը։

  3. Անուշ says:

    Ֆիլմերի միջոցով քարոցչությունն ամենավտանգավորն է: Ազգային անվտանգության հարց է: Չի կարելի անտեսել հետևանքները՝ որոշ տիպի անբուժելի վիրուսային հիվանդությունների աճ, մարմնի որոշակի մասերի քաղցկեղի զքալի աճ, որ հիմա որոշակիորեն ավելացել է հենց այդ խմբերի շրջանում, և ,իհարկե, ծնելիության սպասվելիք անկում և ընտանիք հասկացողության վերացում: Հարգելի լրագրող Դուք սկցբից մի լավ մտածեք, թե իրականում ինչ նպատակի եք ծառայում:

  4. Մարինա says:

    Ոչ թե ԼԳԲՏ համայնք, չէ մի՝ պետություն, այլ՝ հոգեկան շեղումներ ունեցող անձինք, որոնց բուժել է պետք, ինչպես բուժում են այլ հոգեկան խանգարումներով մարդկանց: Ցանկացած մարդու ընտանիքում կարող է նման հիվանդությամբ տառապող լինի, դրանից ապահովագրված չէ ոչ մի ընտանիք: Սակայն դրոշակ սարքել հիվանդությունը դա առաջին հերթին անազնիվ քայլ է հենց հիվանդի նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31