Ռուսաստանի կողմից Բաքվին տանկերի, «Սմերչերի» և Мста-С սարքավորումների մատակարարման գործարքն իրականացվել է 90 տոկոսով, Բաքուն վճարել է սպառազինման համար, և հաջողությամբ այն կիրառում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը հասել է Ադրբեջան: Նախորդ խմբաքանակը տեղ էր հասել հունիսին: Գործարքի արժեքը չէր հաղորդվում, սակայն, ըստ ԶԼՄ-ների, այն կազմել է շուրջ 5 մլրդ դոլար:
«Պայմանագիրն արդեն իրականացվել է գործնականում 90 տոկոսով: Մնացել են մանր-մունր բաներ: Ամեն ինչ արդեն վաղուց Ադրբեջանում է, և հաջողությամբ կիրառվում է: Դա ժամանակակից զենք է, որը մենք յուրացրել ենք և կիրառում ենք»,- ասել է նախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ