Վաղը ժամը 11-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են «Փինք Արմենիա» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը:
Բանախոսները կքննարկեն` ճի՞շտ էր արդյոք «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում արգելել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) թեմայով ֆիլմերի ցուցադրումը, «Ոսկե Ծիրանից» այդ ֆիլմերի հեռացումն արդյոք կվնասի՞ փառատոնի հեղինակությանը:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հարցս ուղղված է Հովհաննես Իշխանյանին,ԼԳԲԹ համայնքի իրավունքների պաշտպանության ինչ նոր ծրագրեր ունի Ձեր հասարակական կազմակերպությունը:Դուք էլ եք հանդիսանում այդ համայնքի ներկայաուցիչ?