Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը խրախուսվում է պետության կողմից

Հուլիս 13,2017 21:19

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գևորգ Վերանյանը Aravot.am-ի  հետ զրույցում ասաց, որ ընթացիկ տարում մոտ 200 հա-ի այգիների և ծխախոտի դաշտերի համար նախատեսված կաթիլային համակարգի տեղադրման հայտեր արդեն բավարարվել են:

«Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խրախուսվում է պետության կողմից, և անհատույց տրամադրվում է համակարգի տեղադրման համար կատարվող ծախսերի կեսը: Մյուս մասը՝ ըստ հայտատուի ցանկության, պետության կողմից կարող է տրամադրվել փոխառությամբ»,- ասում է Գ. Վերանյանը:

Նրա խոսքով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման ծրագիրը սկսվել է նախորդ տարվանից: Արդյունավետ ոռոգումն ապահովելու համար անցյալ տարի կաթիլային համակարգ է ներդրվել ընդհանուր շուրջ 45 հա տարածքում՝ 25 հա ծխախոտի դաշտերում և 20 հա այգիներում: «Այս տարի հայտագրման գործնթացը ավելի ակտիվ է ընթանում: Մեր մասնագետների կողմից հայտ ներկայացնող անձանց հետ կատարվում է քննարկում, տրվում  խորհրդատվություն»,- նշում է Գ. Վերանյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31