Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԳՊՏ համայնքը չերեւացող հասարակություն է, լեգիտիմացված չեն քո հույզերը, ընդունված չեն»

Հուլիս 13,2017 20:47

«Լսիր ինձ» ֆիլմը , որն արգելվեց ցուցադրվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, այսօր ցուցադրվում էր «Մեդիա կենտրոնում»: Այս փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ «Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ Հովհաննես Իշխանյանն ասաց, որ սկզբում հանդիպել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ, եւ նախքան այդ էլ տարակուսում էին, կարծում, որ  դժվար թե հայտնվեն մարդիկ, որոնք կհամաձայնվեն բաց դեմքով տեսախցիկի առջեւ խոսել՝ հաշվի առնելով, թե՝ ինչ կարծիքներ կան հասարակությունում. «Հետո խոսելիս մենք եկանք եզրահանգման, որ ֆիլմն այնպիսին պետք է լինի, որպեսզի մարդիկ տեսնեն ու լսեն, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց շատերը չեն ընդունում, ատում են»:

Հիշեցնենք, ըստ  «Փինք Արմենիա» հ/կ-ի հայտարարության,  14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով 2 ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը եւ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը որոշեց հանել ֆիլմերը ծրագրից եւ չցուցադրել:

«ԼԳՊՏ համայնքը չերեւացող հասարակություն է, որովհետեւ, սկսած հուզական ապրումներից՝ լեգիտիմացված չեն քո հույզերը, ընդունված չեն քո հույզերը, վերջացրած անձնական կյանքից: Միայն այն, որ մենք ուրախանում ենք, որ ինչ-որ մեկն ագրեսիվ կոչեր չի անում մեր նկատմամբ, երբ մենք ինչ-որ տեղ ենք հայտնվում, սա արդեն զավեշտալի է, ինձ համար ծիծաղելի է իրավիճակը»-ասում է ֆիլմի հերոսներից մեկը:

ԼԳՊՏ համայնքի մասին փաստավավերագրական այս ֆիլմում համայնքի  10 ներկայացուցիչ պատմում են իրենց կյանքի մասին,  ընտանիքի հետ հարաբերությունների մասին,  իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին, եւ սա, ինչպես համայքնի ներկայացուցիչներն են ասում, ֆիլմ է հանդուրժողականության եւ իրավունքների հավասարության մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Araqel says:

    Էս Հովանես Իշխանյանը Ռաֆայել Իշխանյանի տղա՞ն է:
    Խեղճ մարդ, լավ է ժամանակին մահացավ ու չտեսավ իր տղա-թոռ ժառանգներին բուռն գործներության մեջ:

    Մնացածով էլ շ-ատ կարևոր հաղորդում էր:
    փաստորեն ասում եք Մեդիա կենտրոնում – :
    պետք է իհարկե անվանական իմանալ գեյ-պրոպագանդիստենրին

  2. Մանուշ says:

    Անցած անգամ 7 պատգամավոր և բազմաթիվ գեյեր կային տարբեր պաշտոններում: Չգիտեմ՝ հալածել պետք չէ, բայց պրոպագանդել էլ պետք չ՝, մեկ է՝ նրանք կան ու գործում են թաքուն, եթե մեծ երկիր լինեինք, իհարկե կասեինք՝ ով ում հետ ուզում է, թող քնի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31