Վաղը Սեւանի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցում կմեկնարկի շախմատի «Սևանա լիճ» ամենամյա միջազգային մրցաշարը, որի կարգավիճակը տարեցտարի բարձրանում է։
Այս տարի մրցաշարին մասնակցում են միջազգային գրոսմայստերներ Բասսեմ Ամինը (Եգիպտոս), Իգոր Կովալենկոն (Լատվիա), Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), Դարիուշ Շվերցը (Լեհաստան), Թամիր Նաբատին (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, ՄանուԷլ Պետրոսյանը և Հայկ Մ. Մարտիրոսյանը ( բոլորն էլ՝ Հայաստան)։
Խաղերը կընթանան հուլիսի 14-22-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ