Ժնեւում շարունակվոող շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լեւոնն Արոնյանն այսօր սեւերով հանդիպեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Ինչպես ցույց տվեց դիմակայության ընթացքը, վաղեմի մրցակից գրոսմայստերներն այս անգամ տրամադրված չէին լուրջ ու տեւական պայքարի եւ արդեն 18-րդ քայլում հաշտության պայմանագիր կնքեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ