Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի եւ նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարությունը

Հուլիս 13,2017 18:50

Գևորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձատեսակցության ընթացքում նա հայտնեց, որ 2017թ հուլիսի 11-ին, երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը նրան որոշել են տեղափոխել թիվ 31 խուց, որը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում, ուր դեռևս 2016թ. հունվարին Գևորգ Սաֆարյանի գործունեությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել վերջինիս և որոշ «հանցավոր աշխարհի» ներկայացուցիչների միջև ընդհուպ մինչև Գ.Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում: Հիշյալ հանգամանքը և իրադարձությունները՝ Գ.Սաֆարյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, հաշվի առնելով նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Գ.Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումները ավելի սահմանափակ են:

Գ.Սաֆարյանն առարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ բացատրելով, որ դեռևս 2016թ-ի հունվարից տեղափոխվել առանձնացված 6-րդ մասնաշենք, որտեղ պահվում են այն կալանավորված անձիք, ում նկատմամբ «քրեական աշխարհը» ունի թշնամական վերաբերմունք: Մասնավորապես նշելով, որ իր նկատմամբ այդ թշնամական վերաբերմունքը ձևավորվել է իր հասարակական-քաղաքական գործունեության արդյուքնում: ՔԿՀ-ի ղեկավարությունը համարել էր, որ իր կյանքին և առողջությանը կարող է վտանգ սպառնալ, եթե ինձ տեղափոխեն կալանավորների պահման ընդհանուր մասնաշենք, որտեղ հիմնականում պահվում են կալանավորներ, որոնք պահպանում են հանցավոր աշխարհի կյանոններն ու վարք ու բարքը:

2016թ. հունվար ամսին տեղի ունեցած միջադեպերի էությունն այն էր, որ Գ.Սաֆարյանի նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել հիշյալ հանցավոր տարերը, որոնք իրական և էական ազդեցություն ունեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր և հիմնական մասնաշենքում և վայելում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի օժանդակությունը: Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Գ.Սաֆարյանի փոխանցմամբ բազմիցս սպառնացել են, որ եթե երբևէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որևէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ ի թիվս այլոց նշել են այն, որ Գ.Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կենտրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները և նրանք դատապարտվեն խիստ պատիժների: Այս ամենի մասին շատ ավելի հանգամանորեն Գ.Սաֆարյանը նշել է իր բացատրության մեջ՝ տրված ՔԿՀ –ի աշխատակցին:

Այնուհետև Գ.Սաֆարյանին հայտնեցին, որ նրան ենթարկում են նոր տույժի՝ 10 օր ժամկետով պատժախուց, նշելով որ պատճառ է հանդիսանում ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին ենթարկվելը, ինչի կապակցությամբ Գ.Սաֆարյանը առարկել է ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իր պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով:

Այնուամենայնիվ Գ.Սաֆարյանին տեղափոխեցին պատժախուց, որից հետո ներկայացրեցին արձանագրությունը/որոշումը, սակայն տեղեկանալով, որ Գ.Սաֆարյանը ցանկանում է առարկություններ գրառել այդ կապակցությամբ, փաստաթուղթերը նրան չեն տրամադրում և նշում, որ նա հրաժարվել է դրանք ստորագրելուց:

Այժմ Գ.Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը և գործելավոճը, որ պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը: Գ.Սաֆարյանը համոզված է, որ այս տասօրյա տույժին հետևելու են նոր տասօրյա տույժեր և իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որևէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար:

Նշված իրադարձությունների կապակցությամբ Գ.Սաֆարյանը պահանջել է, որպեսզի տեղեկացնեն իր պաշտպանին այդ ամենի մասին, ինչպես նաև, որ նա ցանկանում եմ նրան տեսակցել, ինչը մերժվել է: Տեղեկացնենք նաև, որ 12.07.2017թ. Գ.Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները և արձանագրել այս ամենը և իր բացատրությունները: Գ.Սաֆարյանը նաև դիմում է ներկայացրել Մարդու Իրավունքների Պաշտպանին:

 

Գևորգ Սաֆարյան

Տիգրան Եգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31