Հալեպի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում գտնվող 15-րդ դարի հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այս մասին տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը:
Սիրիական պատերազմից առաջ եկեղեցին հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների ուշադրության կենտրոնում էր: Սակայն ներկայումս այն փակ է այցելուների համար:
Աշխարհասփյուռ հայ համայնքները Սիրիայում գտնվող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս ուխտատեղիի վերակառուցման համար հանգանակություն են կազմակերպել:
Ներկայումս չգործող եկեղեցու սպասավորները ժամանակավորապես տեղափոխվել են Հալեպի այլ եկեղեցիներ: Եկեղեցու ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ՝ վերականգնողական աշխատանքների սկիզբը նախատեսված է արդեն հաջորդ շաբաթ:
Աղբյուր` Ermenihaber.am