Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիայի ենթարկեց ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանին, Արայիկ Պապիկյանին, Երվանդ Վարոսյանին, Գրիշա Բալասանյանին, Դավիթ Գյուրջյանին, ինչպես նաեւ Մուշեղ Շուշանյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նշյալ փաստաբանները խնդրել էին վերացնել իրենց պաշտպանյալների հանդեպ սանկցիաները եւ բերել նրանց նիստերի դահլիճ, այլապես իրենք կհեռանան: Այսպիսով, նիստերի դահլիճում մնացել են 2 փաստաբան՝ Հայարփի Սարգսյանը եւ Հրանտ Գեւորգյանը, եւ երկու ամբաստանյալ՝ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Ըստ այդմ՝ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 20-ին, ժամը 11-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ