«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Նայնավա նահանգի Թել Աֆար քաղաքը հայտարարել են անկախ պետություն՝ առանձին այսպես կոչված «խալիֆայությունից»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրաքյան «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը:
Նահանգի աղբյուրը հայտնել է, որ ահաբեկիչների պարագլուխները Թել-Աֆարում «սպառնացել են դաժան պատժով բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվի իրենց հրամաններին»:
Աղբյուրը հավելել է, որ այս պահին Թել Աֆարը գտնվում է արաբների և օտարերկրացիների ձեռքում, իսկ տեղի պարագլուխները կառավարման հարցում որևէ դերակատարություն չունեն:
ԻՊ զինյալները Թել Աֆարը գրավել էին 2014թ. հունիսին: Քաղաքն ազատագրելու գործողությունը վարում է իրաքյան բանակը և շիա աշխարհազորայինները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ