Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանդեքս-Տաքսին» և Uber-ը միավորվում են

Հուլիս 13,2017 15:58

«Յանդեքս»  և Uber ընկերությունները համաձայնության են եկել միավորել Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում տաքսիների առցանց պատվերների բիզնեսը: Այս մասին ասվում է ընկերությունների տարածած համատեղ հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համատեղ ընկերություն ստեղծելու գործարքին հավանություն են տվել 2 ընկերությունների տնօրենների խորհուրդները: Այժմ այն պետք է համաձայնեցնեն կարգավորող մարմինները, նախատեսվում է, որ գործարքն ավարտին կհասնի տարվա 4-րդ քառորդում:

Նոր ընկերությունում Uber-ը կներդնի 225 մլն դոլար, իսկ «Յանդեքսը»՝ 100 մլն: Նոր ընկերությունը կողմերը գնահատում են 3725 մլրդ դոլար: Գործարքի ավարտից հետո ընկերության 59.3 տոկոսը կպատկանի «Յանդեքսին», 36.6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4.1 տոկոսը՝ աշխատակիցներին: Նոր ընկերությունը կգլխավորի «Յանդեքս-Տաքսի»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: Նոր ընկերությանը կանցնի նաև UberEATS ծառայությունը:

Ընդ որում, փոխադրման երկու ծառայությունների հավելվածներն էլ՝  և՛ «Յանդեքս-Տաքսին», և՛ Uber-ը, կշարունակեն հասանելի լինել օգտատերերին: «Միաժամանակ, տաքսոպարկերը և վարորդներն անցում կկատարեն միասնական տեխնոլոգիական հարթակի, ինչը հնարավորություն կտա ավելացնել պատվերներ իրականացնելու համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել ժամանակը, բարձրացնել հուսալիությունը և ընդհանուր առմամբ ծառայության հասանելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31