Այսօր կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հարցին, թե Սերժ Սարգսյանի լուսանկարը դպրոցներում փակցնելու համար նախատեսված 15 միլիոն դրամն արդյոք շատ չէ՞, պատասխանեց` թող պաշտոնապես գրեն, հիմնավորումը կտանք:
Լեւոն Մկրտչյանը նախագահի լուսանկարը փակցնելու անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, օրինակ` մեր զինանշանը, ՀՀ նախագահը խորհրդանիշների համակարգում է»:
Մանրամասները` տեսանյութում
Այն հարցին էլ, թե Լեւոն Մկրտչյանն իր նոր տեղակալի` ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանի մասին ի՞նչ կարծիք ունի, քանի որ մամուլում նրա անվան շուրջ բացասական հրապարակումներ եղան, թե «մարդ է առեւանգել», ԿԳ նախարարը պատասխանեց, որ քաղաքական գործունեության մեծ փորձ եւ դրական հեղինակություն ունի.
«Գիտությունների թեկնածու է, ֆիզիկոս է, պատգամավոր է եղել: Խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ