Այսօր կառավարության շենքի առաջ քաղաքացի Արսեն Ավետիսյանը մի քանի մեծ ցուցապաստառ էր տեղադրել, որոնցում պատկերված էին զենքի տեսակներ: Ցուցապաստառներից մեկն էլ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող բիզնեսների մասին տեղեկատվություն էր պարունակում: Քաղաքացի Ավետիսյանը մատնացույց անելով լուսանկարների զենքերը, կառավարությանը հորդորում էր ունենալ դրանցից: Նրա խոսքով, եթե ապրիլյան պատերազմին այդ զենքերը հայկական կողմն ունենար, ապա ընդհանրապես զոհեր չէինք ունենա:
Նա խնդրանքով դիմեց իշխանավորներին. «Իրենց միլիարդները բերեն այս զենքերն առնեն, ամոթ է, այսօր Ադրբեջանը ամեն ամիս հսկայական քանակությամբ զենք է առնում: Ապրիլյան պատերազմին Ռուսաստանը մեզ կես գնով առաջարկեց «պանցիր էս1» , ընդամենը 7 միլիոն դոլարով: Դա մի հրաշք զենք է 18 կիլոմետրի վրա օդային բոլոր ուժերը ոչնչացնում է: Բա ամոթ չե՞ն անում սրանք էս զենքերը չեն առնում»:
Մանրամասները տեսանյութում
Արսեն Ավետիսյանի խոսքով՝ «Տեսա՞ք նորից ինչքան զենք բերեց Ադրբեջանը: Ես մի բանից եմ վախենում, աստված չանի, որ թուրքն էս ՌԷԲ-երից ունենա, սա միացնում եք եւ օդային ոչ մի ռակետ չի աշխատում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ