Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել

Հուլիս 13,2017 13:03

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց փաստաբան Լուսինե Սահակյանին սանկցիայի ենթարկել՝ համապատասխան գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Ապա դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարանի համապատասխան խուց տեղափոխվելիս  ստացել է գլխի վնասվածք: Ուղեկցող ոստիկանները զեկուցել են, որ նա գլուխը պատահաբար հարվածել է մուտքի երկաթյա ամրանին:

Սերգեյ Կյուրեղյանը, որը սանկցիայի է ենթարկված եւ հեռացված նիստերի դահլիճից, մի քանի րոպեով բերվեց դահլիճ: Դատավորը ճշտեց, թե ինչպես է եղել միջադեպը: Ամբաստանյալը հաստատեց, որ գլուխը պատահաբար է հարվածել:

Այնուամենայնիվ, դատավորը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ  քննություն է կատարվում:

Ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին՝ պարզաբանել, թե այդ ո՞ր օրենքով ինքը չի կարող հիմա միջնորդություն ներկայացնել:

Դատավորին չհաջողվեց ընդհատել Լուսինե Սահակյանին եւ նա կրկին ընդմիջեց նիստը՝ փաստաբանի հանդեպ կրկին սանկցիա կիրառելու հարցը քննարկելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31