Մոսկվայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով. սպանության 5 կասկածյալները դատապարտվել են 11-20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնավորապես, սպանության կազմակերպիչ համարվող Զաուր Դադաևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, նրան նաև զրկել են լեյտենանտի զինվորական կոչումից և խիզախության շքանշանից:
Անզոր Գուբաշևը, որը մարդասպանին վերցրել էր հանցանքի վայրից, դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, իսկ նրա եղբայրը՝ Շադիդը՝ 16:
Տամերլան Էսկերխանովը, որը հետևել էր Նեմցովին, ազատազրկվել է 14 տարով, իսկ Համզաթ Բախաևը՝ 11: Բոլորն էլ պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում:
Դատարանը նաև նրանցից յուրաքանչյուրին տուգանել է 100 հազար ռուբլով:
Հիշեցնենք, ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015թ. փետրվարի 28-ին՝ Մոսկվայում՝ Կրեմլի պատի տակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ