Միջնորդավճարի գնից էլ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ տեղական տուրքը վճարելիս քաղաքացիները նաեւ վճարում են ավելացված արժեքի հարկ։
Ու թեեւ Երեւանի փոխքաղաքապետը բացատրեց, որ ԱԱՀ-ով գանձվում են բջջային օպերատորներին կատարվող բոլոր վճարումները, դա չի փոխում իրականությունը՝ տեղական տուրքը, փաստացի, հարկվում է ԱԱՀ-ով։
Առհասարակ, Հայաստանի իշխանությունները սիրում են ամեն ինչ հարկել ԱԱՀ-ով, որը երբեմն բերում է այսպիսի զավեշտալի արդյունքների։ Մեր երկրում ԱԱՀ-ով հարկվում են անգամ պետություն ներմուծվող անձնական օգտագործման ավտոմեքենաները, ինչը պակաս նոնսենս չէ։
Եթե այսպես շարունակվի, ապա չենք բացառում, որ շուտով ԱԱՀ-ով կհարկվի ոչ միայն ավտոկայանատեղիի տեղական, այլեւ այլ տուրքերը… Օրինակ՝ դատարաններին վճարվող պետական տուրքերը։
Ի վերջո, ինչու՞ ոչ։ Եկեք սկսենք ԱԱՀ-ով հարկել անգամ հարկերը… Օրինակ, մարդու աշխատավարձից հարկվող մոտ 26 տոկոս եկամտահարկը հարկենք եւ ստիպենք քաղաքացուն, որ բյուջե, որպես իր աշխատավարձի եկամտահարկի ԱԱՀ, վճարի «ռոճիկի» 5,2 տոկոսը։
Կարելի է գնալ էլ ավելի հեռու եւ սկսել ԱԱՀ-ով հարկել ԱԱՀ-ն… Անունն էլ դնել, որ ԱԱՀ-ով հարկում են ԱԱՀ-ն վճարելու ծառայությունների մատուցման համար։ Հավատացեք, սա պակաս անլուրջ չէ, քան օգտագործված մեքենաների ներմուծման կամ ավտոկայանատեղիի տեղական տուրքի համար ԱԱՀ-ի գանձումը։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում