Ռուսաստանի Դաշնությունում արդեն չորս տարի իր պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, հուլիսի 16-ին կտեղափոխվի Հայաստան։ Սպասված տեղափոխության մասին, սակայն, քիչ բան է հայտնի, Հրաչյա Հարությունյանի ազգականների համար ապագան անկանխատեսելի է, իսկ առաջին հանդիպումն այդ ողբերգական իրադարձություններից հետո՝ բաղձալի։
«Անհայտ է, թե երբ կլինի Երեւանում, միայն գիտենք, որ ամսի 16-ին թռնելու է, թե որ ժամին, տեղեկություն չունենք, չեն ասում»,- ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ Նա պատմեց, որ Հրաչյայի հնարավոր ազատ արձակման մասին զրույց ունեցել է արդարադատության նախարարի հետ. «Ասացի՝ հիմա ինչպե՞ս եք որոշելու, Հրաչյա Հարությունյանին ազա՞տ եք արձակելու, թե՞ մնալու է բանտում։ Պատասխանեց, որ առայժմ Հրաչյան մնալու է, հետագայում արդեն որոշում կկայացնենք, հիմա ոչինչ չեմ կարող Ձեզ ասել»։ Իսկ թե որ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխելու Հարությունյանին, Վիկտոր Մարտիրոսյանը տեղյակ չէր:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում