Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:
Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ աշխատող հին հեռուստացույցը:
Ի դեպ, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին այսօր Աննան պատմել է, որ երիտասարդ տարիներին, երբ ողջ է եղել ազատամարտիկ հայրը, հնարավորություն է ունեցել և շատ է սիրել դաշնամուրի վրա նվագել, սակայն մոտ 20 տարի նրա ձեռքերը չեն դիպել դաշնամուրի ստեղնաշարին: Այսօր մեր գրասենյակում Աննան հնարավորություն ունեցավ 20 տարի դադարից հետո, իր փոքրիկի համար նվագել:
Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկներին.
«Շիրակ կենտրոնը» հայտարարում է նոր բարեգործական ձեռնարկի մասին՝ «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»
Ներկայացվող տեսանյութը յոթամյա տղայի հետ խարխուլ խրճիթում բնակվող միայնակ մոր՝ Աննայի ապրելակերպի մասին է: