Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին պաշտոնից ազատելու նախագիծ:
Վարչապետը նախագծին հավանություն տվեց:
Կառավարության մեկ այլ նախագծով նախատեսվում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել դաշնակցական Աշոտ Սիմոնյանին, որը զբաղեցրել է ՀՅԴ ԳՄ Երեւանի շրջանային վարչության ղեկավարի պաշտոնը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ